Ուժեղ երկրաշարժից հետո Չիլիում, Էկվադորում և Պերուում բնակչությունը տարհանվում է
Չիլիի ափերի մոտ 8,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով ձևավորվել են 2 մ բարձրությամբ ալիքներ, և այժմ Չիլիում, Պերուում և Էկվադորում բնակիչների զանգվածային տարհանում է՝ հնարավոր ցունամիի խուսափելու համար, այս մասին հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը:
Սակայն տարհանմանը խանգարում են ավտոմեքենաների խցանումներն ու փլուզումները: Տարերային աղետի առաջին ալիքը արդեն պատուհասել է առափնյա շրջանը: Կա առնվազն հինգ զոհ։
Ցունամին սպառնում է լատինամերիկյան այն երկրներին, որոնք ելք ունեն դեպի Խաղաղ օվկիանոս: Ցունամին սպառնում է նաև մինչև վաղն առավոտ հասնել Ճապոնիայի ափեր: Մինչ այդ ցունամիի ահազանգ է հնչեցվել Հավայան կղզիների համար:










