ԵՄ-ում արգելել են դեպի Ղրիմ թռիչքները
Աերոնավիգացիայի անվտանգության հարցերով եվրոպական կազմակերպությունն արգելել է թռիչքները դեպի Ղրիմ, մասնավորապես՝ Սիմֆերոպոլի և Սևաստոպոլի օդանավակայաններ, հայտնում է segodnya.ua-ն։
Կազմակերպության տվյալներով՝ թռիչքները հետաձգված են մինչ հետագա ծանուցումները։
Միևնույն ժամանակ երթուղիների ընտրություն կատարելիս խորհուրդ է տրվում համաձայնեցնել այն ուկրաինական, ռումինական, բուլղարական և թուրքական դիսպետչերական կենտրոնների հետ՝ օդային տարածքում խախտումներից խուսափելու համար։










