Baselworld-2014 ժամացույցների ցուցադրության գլխավոր նորույթները՝ Forbes-ի ֆոտոշարքում

12:51 • 02.04.14

Մարտի 27-ից ապրիլի 3-ը շվեյցարական Բազելում տեղի է ունենում Baselworld-2014 ժամացույցների ցուցասրահը, գրում է Forbes.ru-ն։

 

Այն ժամացույցների արվեստի ժնևյան սրահից տարբերվում է նրանով, որ բաց է լայն հասարակության համար, և ներկայացված են ոչ միայն պրեմիում բրենդներ, այլև ավելի «ժողովրդավարական» ապրանքանիշներ։

 

Արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում ցուցասրահ է այցելել 150.000 մարդ, այդ թվում՝ 3.000 լրագրող։

 

Այս տարի ցուցասրահին մասնակցում է ավելի քան 2000 մասնակից և ներկայացված է ավելի քան 100 նորույթ։

 

Omega ընկերությունը ներկայացրել է Seamaster Co-Axial Master Chronometer 1957թ.-ի մոդելը՝ համադրելով ռետրո դիզայնը տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումների հետ։

 

Կանացի ժամացույցների նոր մոդելներ է առաջարկել Hermes-ը, Zenith-ը, Christophe Claret-ը։

Forbes-ն ընտրել է Baselworld-2014-ի ամենաակնառու մոդելները.

Raymond Weil

Hermes

Arnold & Son Instrument CTB

Կանացի ժամացույցներ Christophe Claret-ից


Tudor