Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին:
Գրառումը՝ ստորև։
«Իմ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամում Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին:
Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին իրենց հնարավորությունների սահմաններում նույնպես աջակցել քեսաբահայ մեր հայրենակիցներին»:










