Ռեալն ուժեղ ֆուտբոլիստներ ունի, բայց մենք ունենք Հենրիխ Մխիթարյանին. Յուրգեն Կլոպ

10:16 • 02.04.14

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ իր թիմը հաջող կգործի Մադրիդի «Ռեալի» հետ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 2-ին:


Գերմանացի մասնագետն ընդգծել է, որ իր թիմում նույնպես կան որակյալ ֆուտբոլիստներ:


- Մենք երբեք չենք դժգոհում: Իհարկե, «Ռեալի» կազմում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստները: Բայց մենք էլ, մեր հերթին, ձեռք ենք բերել Մխիթարյանին եւ ուրիշ խաղացողների:


Հենրիխը, Օբամեյանգը եւ Պապաստատոպուլոսը հրաշալի ընտելացան «Բորուսիայի» խաղին: Նրանք, միանշանակ, ուժեղացրել են մեր կազմը: Ես պնդում եմ, որ չենք դժգոհում եւ «Ռեալի» հետ կայանալիք խաղի ժամանակ կանենք ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում, - հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչը: