Lufthansa-ն չեղյալ է համարել 4.000 չվերթ՝ գործադուլի պատճառով
Lufthansa խոշոր գերմանական ավիաընկերությունը չեղյալ է համարել մոտ 4 հազար չվերթ՝ աշխատանքի պայմանների բարելավում պահանջող օդաչուների գործադուլի պատճառով:
Սպասվում է, որ գործադուլը կազդի 400 հազար ուղևորների վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավիաընկերության ներկայացուցիչները sms և էլեկտրոնային նամակներ են ուղարկել նրանց, ովքեր արդեն տոմսեր են գնել՝ կոչ անելով ուղևորներին չայցելել օդանավակայան, եթե նրանց չվերթը չեղյալ է հայտարարվել:
Ավիաընկերության ղեկավարության և դժգոհ օդաչուների միջև տարաձայնությունները քննարկվում են արդեն մի քանի ամիս, սակայն օդաչուների արհմիությունը հայտարարում է առաջընթացի բացակայության մասին: Մասնագետների գնահատականներով՝ գործադուլը Lufthansa-ին կարժենա տասնյակ միլիոնավոր դոլարներ:










