Պուտինի նախկին կինն ուկրաինական դրոշի գույներով հագուստ է կրում (լուսանկար)

12:43 • 02.04.14

Ուկրաինական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլան, ով հասարակության մեջ է հայտնվել ուկրաինական պետական դրոշի գույներով հագուստով: Այդ լուսանկարը երեքշաբթի ցնցել է համացանցը, գրում է unian.net-ը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում պաշտոնապես հաստատել են Վլադիմիր և Լյուդիլա Պուտինների ամուսնալուծությունը: Պուտինի նախկին կնոջ մասին այլևս չի նշվում ՌԴ նախագահի համառոտ ինքնակենսագրականում:

 

«Սա նշանակում է, որ ապահարզանը կայացել է», - ИТАР-ТАСС-ին մեկնաբանել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահը կնոջից բաժանվելու մասին հայտարարել էր 2013-ի հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած են եղել 30 տարի:

 Путина Людмила