Մադուրոն The New York Times-ի հոդվածում քննադատել է ԱՄՆ-ին

09:49 • 02.04.14

Ամերիկյան իշխանություններն ամեն տարի Վենեսուելայի ընդդիմությանը 5 մլն դոլար են հատկացնում՝ աջակցելով բնակչության 1%-ին, որը ցանկանում է քաղաքականությունից հեռացնել 99%-ին, որպեսզի տիրանա նավթին։ Այս մասին գրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ The New York Times-ի հոդվածում, հայտնում է Взгляд-ը։

 

«Ամեն տարի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Վենեսուելայի ընդդիմադիր շարժումներին առնվազն 5 մլն դոլար է տալիս։ Բացի այդ, այժմ Կոնգրեսում քննարկվում է օրինագիծ՝ այդ կազմակերպություններին ևս 15 մլն դոլար տալու և Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին»,- գրել է Մադուրոն։

 

Նախագահը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցներն աղավաղում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

 

«Նրանք պնդում են, որ ամերիկյան կառավարությունը Վենեսուելայի ժողովրդի կողմից է։ Իրականում ԱՄՆ-ն սատարում է բնակչության ընդամենը 1%-ին, որը ցանկանում է քաղաքական կյանքից դուրս մղել մնացած 99%-ին՝ Վենեսուելայի նավթին տիրանալու համար»,- ասել է նա։


Վենեսուելայի առաջնորդը նաև նշել է, որ պատրաստ է երկխոսել ցուցարարների հետ։