Մոսկվայի ռեստորաններից մեկում 8 «օրենքով գող» են ձերբակալել
Մոսկվայի ռեստորաններից մեկում օպերատիվ միջոցառման ժամանակ իրավապահ մարմինները 8 «օրենքով գող» են ձեռբակալել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությանը հղումով:
Իրականացված գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 30 մարդ է ձերբակալվել: Նշվում է, որ «օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող» բոլոր անձինք կտեղափոխվեն ոստիկանական բաժանմունք:
Ներկա պահին օպերատիվ գործողություններին միացել են ՌԴ-ի Դաշնային միգրացիոն ծառայության վարչության աշխատակիցները, որոնք ստուգում են ձերբակալված անձանց օրինական գտնվելու հանգամանքը ՌԴ տարածքում:










