ՄԱԿ-ը սկսել է պատրաստվել «Ժնև-3»-ին. Բան Կի Մուն

10:49 • 02.04.14

ՄԱԿ-ը սկսել է պատրաստվել Սիրիային նվիրված 3-րդ համաժողովին՝ «Ժնև- 3»-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

 

Նրա խոսքով՝ համաժողովի հաջողության համար կպահանջվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությունը։

 

«Մեզ անհրաժեշտ է միավորել միջազգային հանրության քաղաքական կամքը։ «Ժնև-2» համաժողովը մեծ հեռանկարների չի հանգեցրել, և մենք աշխատում ենք «Ժնև- 3» հանդիպման անցկացման ուղղությամբ»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Նա նշել է, որ նոր համաժողովի հաջողության համար կպահանջվի «գլխավոր գործող անձանց աջակցությունը, ինչպես ԱՄՆ-ն և Ռուսաստանն են», որոնք վերջին գագաթնաժողովի նախաձեռնողներն էին։ «Իրենք պետք է ազդեն բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք բանակցություններին մոտենան ազնիվ և կառուցողական տրամադրվածությամբ»,- հայտնել է Բան Կի Մունը։