Պռոշյանցիները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով Հրաչ Մուրադյանի սպանությունը չբացահայտելու պատասխանը (լուսանկարներ)

14:59 • 02.04.14

15.31

Պռոշյան գյուղում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի և պռոշյանցիների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց պռոշյանցիներից մեկը:


Նա նշեց, որ համաձայն պայմանավորվածության՝ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը ՀՀ ոստիկանապետը գնա Պռոշյան գյուղ և կպատասխանի բնակիչներին հուզող բոլոր հարցերին:


—————————————————————————————————————————————

14.59

Պռոշյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը, ինչպես նաև գյուղ մտնող ճանապարհը՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին գալ և պատասխան տալ մեկ տարի առաջ տեղի ունեցած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը մինչ օրս չբացահայտելու համար:


Այս մասին Tert.am-ին տեղեկացրին պռոշյանցիները:


Նրանցից մեկը պատմեց, որ այսօր մի քանի հազար համագյուղացիներով այցելել են սպանված գյուղապետի գերեզմանին, որից հետո հետ վերադառնալիս որոշել փակել ճանապարհը:


Այս պահին պռոշյանցիների հետ հանդիպման է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալներից մեկը: