ՌԴ քաղաքացիության տրամադրումը կհեշտացվի ռուսախոս համերկրացիների համար

10:33 • 02.04.14

ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսախոս համերկրացիներին դյուրացված կարգով քաղաքացիություն տալու մասին օրինագիծը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Ռուսական անձնագիր ստանալու համար նրանք պետք է դիմեն Դաշնային միգրացիոն ծառայություն՝ ռուսաց լեզվի իմացությունը հարցազրույցի միջոցով հաստատելու համար, ինչից հետո երեք ամիսների ընթացքում քննվելու է քաղաքացիություն տրամադրելու դիմումը։

 

Ի դեպ, քաղաքացիությունը կտրամադրվի այն դիմողներին, որոնք կհրաժարվեն այլ երկրի քաղաքացիությունից և կտեղափոխվեն Ռուսաստան։

 

Համապատասխան փոփոխություններն արվելու են «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքում։ Օրինագիծն առնչվում է, մասնավորապես, այն ռուսախոսներին, որոնց հարազատները բնակվել են Ռուսաստանի կամ ԽՍՀՄ նախկին տարածքում։