Թուրքիայի ընդդիմությունը կարող է միասնական թեկնածու առաջադրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

19:13 • 02.04.14

Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու կառաջադրեն այս տարվա օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականի թուրքական ինտերնետ պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն:


«Մենք խոսում ենք երկու փուլով ընտրություններ անցկացնելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ այդպես էլ կլինի: Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չհաղթահարի 51 տոկոսի շեմը, նման միավորումը բնական կլինի», - աղբյուրը մեջբերում է Քիլիչդարօղլուի խոսքը:


Քաղաքային ընտրությունների նախնական արդյունքներից ելնելով՝ երկու կուսակցություն ստացել է մոտ 44 տոկոս ձայն՝ ի տարբերություն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հավաքած ձայների 45 տոկոսի: