Բրիտանիայում առաջարկում են մինչև 72.000 եվրոյով տուգանել դատարկ տների տերերին
Եվրոգոտու ճգնաժամը շարունակում է ճնշում գործադրել եվրոպական երկրների տնտեսության վրա, ուստի իշխանություններն անընդհատ եկամտի նոր աղբյուրների որոնման մեջ են։
Բավական վիճահարույց հարկային նորամուծությունների շարքը շուտով կարող է համալրվել ևս մեկով, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են տուգանք սահմանել նրանց դեմ, ովքեր անշարժ գույք են գնում, սակայն չեն բնակեցնում այն։
Մասնավորապես, Լոնդոնի քաղաքային իշխանություններն առաջարկում են մինչև 72.300 եվրոյի չափով տուգանել նրանց, ովքեր անշարժ գույք կգնեն, սակայն չեն բնակեցնի կամ էլ վարձակալական հիմունքներով չեն տրամադրի այն։
Սակայն նախագծի ընդդիմադիրները կարծում են, որ նման տուգանքը խախտում է սեփականատերերի իրավունքները։










