Չիլիում կրկին ցունամիի վտանգ է հայտարարվել 7.8 մագնիտուդով նոր երկրաշարժից հետո

08:57 • 03.04.14

Չիլիի խաղաղօվկիանոսյան ափի մոտ այսօր 7.8 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքին:


Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Խաղաղ Օվկիանոսում՝ չիլիական Իկիկե քաղաքացից 40 կիլոմետր հարավ–արևմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության տակ:


Ինչպես հաղորդում է Reuters-ը, Չիլիի իշխանությունները հայտարարել են ափամերձ շրջանների շտապ տարհանման մասին: Հայտարարվել է ցունամիի վտանգ:


Ապրիլի 2-ի գիշերը Չիլիում 8.0 մագնիտուդով երկրաշարժից հետո կրկին հայտարարվել էր ցունամիի վտանգ: