3-ամյա չինուհին 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Չինաստանում քննիչները երեք տարեկան աղջկան մեղադրում են արհեստանոց հրդեհելու համար, ինչի հետևանքով վառվել էր 12 մարդ, այս մասին հայտնում է France-Presse-ը:
Ըստ աղբյուրի՝ քննիչներին հաջողվել է պարզել, որ աղջիկը հրդեհել է շինությունը՝ խաղալով կրակվառիչի հետ:
Նրա հայրը, ով շինության տերն է, հանձնվել է իշխանություններին և մեղադրվում է բնակելի շինությունը իբրև արհեստանոց օգտագործելու և անվտանգության կանոնները չպահպանելու համար:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի ընտանիքներին փոխհատուցում կվճարվի, սակայն գումարի չափը չի նշվում:










