Չեխիայում հետիոտնին կստիպեն լուսարձակող թևնոց կրել ավտովթարներից խուսափելու համար
Չեխիայի տրանսպորտի նախարարությունը հետիոտի շրջանում մահացության մակարդակը նվազեցնելու եղանակ է գտել:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ քանի որ հետիոտնի մեծ մասը մահանում է՝ մեքենայի տակ ընկնելով գիշերային ժամերին, որոշում է կայացվել պարտադրել փողոցում մթության մեջ քայլող բոլոր մարդկանց՝ լուսարձակող աքսեսուարներ կրել:
Նոր օրենքը նախատեսվում է կիրառել միայն այն փողոցներով քայլելիս, որոնք լուսավորված չեն փողոցային լապերներով:
նախարարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ մարդկանց չեն ստիպի լուսարձակող պիջակներ կրել: Բավարար կլինի միայն հատուկ լուսարձակող թևնոց կրելը: Եթե օրինագիծն ընդունվի պատգամավորների կողմից, ապա այն կարող է ուժի մեջ մտնել արդեն այս տարի:











