Արմավիրում առգրավվել է թմրամիջոցի նմանվող 203 դեղահաբ`գաղտնարանից

10:58 • 03.04.14

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության և նախաբացթողումային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 12.45-ի սահմաններում, թմրամիջոցներ պահելու, տեղափոխելու, գործածելու կասկածանքով, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ նրբանցքից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 1977թ. ծնված Արսեն Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Նրա մոտ եղած ծրարի գաղտնարանից, տետրի միջից, հայտնաբերվել է պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող 203 դեղահաբով:

Արսեն Ա.-ն հայտարարել է, որ ծրարը պատկանում է եղբորը` 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: