Մեծ Բրիտանիայի թագուհին կհանդիպի Հռոմի պապի և Իտալիայի նախագահի հետ

10:14 • 03.04.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի այցն Իտալիա և Վատիկան կտևի ընդամենը մի քանի ժամ, որի ընթացքում թագուհին կհանդիպի Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Եվ ինչպես հայտնում են իտալական պետական գերատեսչություններից և Վատիկանից, այցը հիմնականում գաղտնի բնույթ կկրի, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Վերջին անգամ Էլիզաբեթ 2-րդը Հռոմում է եղել 2000-ին։ Իր գահակալման 62 տարիների ընթացքում սա նրա 4-րդ այցն է Իտալիա, առաջին անգամ թագուհին այստեղ է եղել 1961-ին։