Էլիզաբեթ Երկրորդ թագուհին հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին Վատիկանում առաջին անգամ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը` Associated Press-ին հղումով:
Թագուհին Հռոմ է ժամանել հինգշաբթի՝ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ուղեկցությամբ: Սկզբում Էլիզաբեթ II-ը նախաճաշել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ՝ Կվիրինալյան պալատում, այնուհետև թագավորական շարասյունն ուղևորվել է Վատիկան:
Ինչպես և կանխատեսվում էր՝ Հռոմի պապի հետ հանդիպումը կարճատև է եղել, ընդամենը՝ 30 րոպե: Ֆրանցիսկոսը 5-րդ պապն է, ում հետ անձանմբ հանդիպել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր Հռոմի պապի և Իտալիայի նախագահի հետ թագուհու հանդիպման մասին:










