Եվրասիական միության մասին պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014-ի մայիսին
Եվրասիական միության մասին պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014 թվականի մայիսին «եռյակի»՝ ՌԴ- Ղազախստան- Բելառուս գագաթնաժողովում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Այս տարին նշանակալից կլինի նրանով, որ մենք պատրաստվում ենք Եվրասիական միության մասին պայմանագրի ստորագրմանը, տրամադրվում ենք դրան: Միսնկում ապրիլի վերջին սպասվում է շատ կարևոր հանդիպում, իսկ այս տարվա մայիսի վերջին Աստանայում մենք մտադիր ենք ավարտել այդ պայմանագրի ֆորմալ աշխատանքները»,- հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:










