ՖԻՖԱ-ն Ռուսաստանին չի արգելի մասնակցել 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
ՖԻՖԱ-ն Ռուսաստանին չի զրկի Ֆուտբոլի 2014-ի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի նամակը:
ՖԻՖԱ-ին համապատասխան առաջարկով դիմել էին ամերիկացի սենատորները, իսկ պաշտոնյան նրանց բացասական պատասխան է տվել իր նամակով:
Վալկեն նշել է, որ ՖԻՖԱ-ի կանոնները չեն տարածվում նրանց վրա, ովքեր ֆուտբոլի հետ կապ չունեն:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից երկու սենատորներ իրենց նամակով խնդրել էին ոչ միայն արգելել ռուսաստանցի ֆուտբոլիստների մասնակցությունը Բրազիլիա 2014-ին, այլև արգելել Ռուսաստանին անցկացնել ֆուտբոլի 2018-ի առաջնությունը: Հայտարարությունները հնչել էին Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին:










