Ֆրանսիացիներին կթույլատրեն մեքենա վարել 15 տարեկանից՝ ուղեկցորդի ներկայությամբ
Ֆրանսիայում մտադիր են նվազեցնել տարիքային սահմանափակումները մեքենա վարելու համար:Ինչպես հայտնում է Euromag-ը՝ 15 տարեկանից սկսած՝ անձը կարող է ուղեկցորդի ներկայությամբ մեքենա վարել: Ներկա պահին Ֆրանսիայում ուղեկցորդի ներկայությամբ մեքենա վարել թույլատրվում է 16 տարեկանից:
Auto Plus ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ մեքենավարման ուսուցման համար վաղ տարիքն ընտրվել է որպես միջոցառում՝ ուղղված ճանապարհային անվտանգության պահպանմանը: Ինչպես հաղորդում է Le Parisien պարբերականը՝ Ազգային խորհրդի կարծիքով՝ դա կնվազեցնի ավտովթաների թիվը:
Ապագա վարորդների համար, բացի տարիքային սահմանափակումներից, գործում է մեկ այլ կանոն ևս. նրանց թույլատրվում է ուսուցման ժամանակ վարել մինչև 4000 կմ տարածություն: Ավելի վաղ այս ցուցանիշը 3000 կմ էր:










