Գերմանիայում նվազագույն աշխատավարձը գալիք տարվանից ժամում 8.5 եվրո կլինի

00:18 • 03.04.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն աշխատավարձ է հաստատել: Որոշման համաձայն՝ այդ երկրում նվազագույն աշխատավարձը մեկ ժամում 8.50 եվրո (11.75դոլար) կկազմի:Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:


Համապատասխան օրենքը կգործի 2015 թվականից: Ներկայում Գերմանիան ԵՄ՝ առանց նվազագույն աշխատավարձի յոթ անդամներից մեկն է: Ավելի վաղ աշխատավարձը հաշվվել է տարբեր ոլորտներում աշխատող արհեստակցական և այլ միությունների կողմից:


Տնտեսագետների խոսքով՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսության աշխատավարձերի աճը կարող է օգնել, որպոաի մարդիկ ավելի շատ գումար ծախսեն և այդպիսով՝ խթանեն տնտեսական աճը: