Կադիրովը հաշիվ է բացել ԱՄՆ-ի «սև ցուցակում» հայտնված «Ռոսիա» բանկում (լուսանկար)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բանկային հաշիվ է բացել ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում հայտնված «Ռոսիա» բանկում. ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին նա հաղորդել է Instagram ցանցում տեղադրած լուսանկարի միջոցով։
«Ինչպես և խոստացել էի, 2014թ.-ի մարտի 24-ից ես դարձել եմ այդ բանկի հաճախորդ։ Այժմ իմ աշխատավարձը փոխանցվելու է քարտիս, որը դուք տեսնում եք լուսանկարում։ Բանկն աշխատում է միայն մեր հայրենական արժույթով, արագ և օպերատիվ»,- գրել է Կադիրովը։
Նա նշել է, որ «Ռոսիա» բանկը մեծ ապագա ունի։
«Ես վստահ եմ, որ Արևմուտքն իր «մկնային» պատժամիջոցներով բանկին անգնահատելի ծառայություն է մատուցել»,- գրել է Կադիրովը՝ հիշեցնելով, որ բանկում արդեն հաշիվ է բացել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերը մարտի 21-ից դադարեցրել են սպասարկել 4 ռուսական բանկերի։ Դրանց թվում է նաև «Ռոսիա» բանկը, որը որոշել է աշխատել միայն ազգային արժույթով։

Ռամզան Կադիրովի տարածած լուսանկարը










