Կիևում չեն գտնում Ռուսաստանի տրամադրած վարկի փաստաթղթերը

10:44 • 03.04.14

Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիևում չեն կարողանում գտնել փաստաթղթերը, որոնք հաստատում են Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամի կողմից Ուկրաինային հատկացված 15 մլրդ ԱՄՆ դոլար վարկը, հայտնում է Russia Today-ը:

 

Կառավարությունն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը խնդրել է օգնել անհրաժեշտ փաստաթղթերի որոնման հարցում:

 

«Կառավարությունը խնդրում է ՈՒԱԾ-ին տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամից Ուկրաինային 15 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ իբրև թե ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ», - ասված է կառավարության հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի նոր կառավարությունն ասում է, որ իրեն հայտնի չէ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված համաձայնության մասին: