Պետպատվերով բուժօգնություն ստանալու դեպքում կտրամադրվի իրազեկման թերթիկ. առողջապահության նախարարություն
Պետական պատվերի շրջանակում ստացիոնար բուժօգնություն ստանալու դեպքում սոցիալապես անպահով և հատուկ խմբում ընդգրկված քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին այսուհետ պետք է տրամադրվի իրազեկման թերթիկ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը։
«Իրազեկման թերթիկը քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների, պարտականությունների, մասնավորապես՝ պետական պատվերի շրջանակում բուժօգնության ծավալի, նրան տրամադրվող դեղերի մասին»,-բացատրեց նա։
Ըստ նախարարի օգնականի՝ բժշկական կենտրոնը նաև պարտավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրել իրազեկման թերթիկը։










