Պակիստանի նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել

09:55 • 03.04.14

Պակիստանում մահափորձ է կատարվել նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով պակիստանցի ոստիկաններին:

 

Ըստ աղբյուրի՝ անհայտ անձինք փորձել են պայթեցնել Մուշարաֆին ուղեկցող ավտոշարասյունը: Պայթուցիկը եղել է կամրջի տակ, որի վրայով պետք է տեղափոխեին Մուշարաֆին: Սակայն ռումբը պայթել է Մուշարաֆի նախատեսված ընթացքից 20 րոպե ավելի շուտ:

 

Դեռևս մարտին անվտանգության նկատառումներով Մուշարաֆի դեմ դատավարությունը հետաձգվել էր: 70-ամյա Մուշարաֆի դեմ մահափորձ էր կատարվել նաև պաշտոնավարման շրջանում՝ 2003-ին:

 

Օրերս Իսլամաբադի դատարանը Մուշարաֆին պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել: Նա մեղադրվում է երկրի սահմանադրությունը չեղարկելու և բարձրաստիճան դատավորների աշխատանքից ազատելու համար, սակայն իր մեղքը նա չի ընդունում: