Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է հանգստացող կնոջ վրա ու քարշ տվել օվկիանոս
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս շրջանի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է հանգստացող կնոջ վրա, հայտնում է BBC-ն: Ոստիկանությունն այժմ որոնողական աշխատանք է տանում:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մի քանի մարդ տեսել է, թե շնաձուկն ինչպես է հարձակվել այդ կնոջ վրա և նրան օվկիանոս քարշ տվել:
Փրկարար ծառայությունն արդեն իսկ մարդու մարմնի մասեր է հայտնաբերել տեղանքում, սակայն դրանց տիրոջ ինքնությունն առայժմ պարզ չէ:
Վերջին ամիսներին ավստրալական լողափերում հանգստացողների վրա շնաձկների հարձակման մի քանի դեպք է գրանցվել:
Անցած շաբաթ Ավստրալիայի Փերթ քաղաքում գիշատիչ ձկան զոհն էր դարձել 38-ամյա մի կին:










