Մինսկը պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների բանակցությունների համար
Բելառուսը խոստանում է պայմաններ ստեղծել Մինսկում Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման անցկացման համար, եթե ձեռք բերվի նման հանդիպման մասին պայմանավորվածություն: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, գրում է Russia Today-ը:
«Բելառուսական կողմը կանի անհրաժեշտ ամենը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու նման հանդիպման անցկացման համար, բայց դրա անցկացման նախաձեռնությունը ռուսական և ուկրաինական կողմերի որոշումների հարթությունում է»,- հայտարարել է Դմիտրի Միրոնչիկը։










