Հռոմի պապը վերականգնել է շուրջօրյա խոստովանանքի ավանդույթը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն անցյալ ուրբաթ կաթոլիկ եկեղեցում վերականգնել է շուրջօրյա խոստովանանքի ավանդույթը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ կաթոլիկ աշխարհին օրինակ ծառայելու համար Հռոմի պապն ինքն էլ Ավագ ուրբաթ օրը հրապարակավ խոստովանություն է արել: Նրա այդ արարքն աննախադեպ է համարվել, քանի որ առաջին անգամ խախտվել է խոստովանության գաղտնիությունը, երբ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր մեղքերը խոստովանել է հավաքված ամբոխի առջև:
Ինչպես հաղորդում է Le Figaro պարբերականը՝ բացի այդ, այս արարքը ևս մեկ անգամ ընդգծել է Հռոմի նոր պապի հեղափոխական գործունեությունը, որն ուղղված է ավանդական ծիսակարգերի վերականգնմանը:
Հոգևորականության ժողովի ժամանակ Հռոմի պապը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խոստովանությունը ո´չ թե պատիժ է, այլ՝ ներման արժանանալու հնարավորություն:










