ՌԴ-ում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող 25 ուկրաինացի է ձերբակալվել. ԶԼՄ-ներ

20:19 • 03.04.14

Ուկրաինայի 25 քաղաքացի, որոնց թվում՝ «Պրավի սեկտորի» երեք ակտիվիստ, ձերբակալվել են Ռուսաստանի տարածքում՝ դիվերսիոն դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով: Ինչպես փոխանցում է INTERFAX-ը՝ այս մասին հինգշաբթի հաղորդել է НТВ հեռուստաալիքը՝ հատուկ ծառայություններին հղումով:

 

Հեռուստաընկերությունը վիդեոկադրեր է ցուցադրել Ուկրաինայի ձերբակալված քաղաքացիների մասնակցությամբ:


Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները պետք է իրականացեին մարտի 14-16-ը՝ 7 շրջաններում՝ Ռոստովի, Վոլգոգրադի, Տվերի, Օրլովի, Բելգոգրադի շրջաններում, Կալմիկիայում և Թաթարստանում:


Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բոլոր 25 ձերբակալվածներն արդեն հաստատել են Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից հրահանգներ ստանալու հանգամանքը: Նրանց հանձնարարվել էր տեսագրել ՌԴ սպառազինման և ռամական տեխնիկայի տեղակայման ու տեղաշրաժման դիրքերը: Ներկա պահին ձերբակալվածների նկատմամբ նախնական հետաքննություն է իրականցվում: