Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ տեղահանությունը ցեղասպանություն է. թուրքագետը Քեսաբի դեպքերի մասին

13:04 • 03.04.14

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով ՝Քեսաբում տեղի ունեցածը տեղահանություն է, իսկ տեղահանությունն ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ ցեղասպանություն է։


«Լրատվամիջոցները, փոխարենն անդրադառնան նրան, որ մենք կորցնում ենք լուրջ համայնք, կենտրոնացել են նրա վրա, թե ինչու է Ռուսաստանն այս ամենն օգտագործում իր նպատակներով։ Բնական է, որ ՌԴ-ն ունի իր շահերը։ Բայց պետք է նաև հասկանանք, որ Ռուսաստանը հայության մի հսկա զանգվածի շահերը ներկայացնում է միջազգային հանրությունում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Մելքոնյանը։


Խոսելով Սիրիայի Քեսաբ ավանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից թուրքագետն ասաց. «Փաստն այն է, որ տեղի է ունենում հայ համայնքի տեղահանում, հայկական գույքի թալան, իսկ սա տեղավորվում է ցեղասպանության տերմինի մեջ, ու պետք չէ տարածված կադրերում փնտրել, թե սպանվածները հայեր են, թե՝ ոչ, որպեսզի ասենք, որ սա ցեղասպանություն է»։