Ինքնահրկիզված քաղաքացին դուրս է եկել շոկային վիճակից
13:00 • 03.04.14
Երեկ ինքնահրկիզված 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանը դուրս է եկել շոկային վիճակից, նրա վիճակը միջին ծանրության է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքացին ստացել է 3-4-րդ աստիճանի այրվածք՝ գլխի, ձեռքերի, շնչուղիների հատվածում և տեղափոխվել Այրվածքաբանության կենտրոն:
Placeholder










