«Արևածաղիկների շարժումը». Թայվանում յուրօրինակ բողոքի ցույց է անցկացվել (լուսանկարներ)
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում շուրջ հարյուր հազար ցուցարար փողոց է դուրս եկել՝ գլխավերևում արևածաղիկներ պահած՝ երկրի կառավարությանը մեղադրելով Չինաստանի հետ հակասական առևտրային գործարք կնքելու մեջ:
Ինչպես հայտնում է Huffington Post-ը՝ Wall Street Journal-ին հղումով, ցուցարարները «արևածաղիկների շարժումն» սկսել են երկու շաբաթ առաջ, երբ Թայվանի իշխող կուսակցությունը խորհրդարանի վերանայմանն է ներկայացրել առևտրային օրինագիծը՝ առանց երկկուսակցական քննարկման: Ուսանողները գրոհել են խորհրդարանի շենքը և 14 օրով գրավել գլխավոր պալատը:
Թայվանն ու Չինաստանը վերջին 60 տարիների ընթացքում առանձին ղեկավարություններ են ունեցել, սակայն Չինաստանը դեռևս կղզին դիտարկում է որպես իր տարածքի մի մասը: Թայվանի նախագահ Մո Յան Ցզյուի օրոք կապերը Չինաստանի և թայվանի միջև մեծապես բարելավվել են: Համենայն դեպս, շատերը երկրում խորապես թերահավատ են վերաբերում Չինաստանի ազդեցությանը՝ միաժամանակ առավել մեծ թափանցիկություն պահանջելով իրենց կառավարությունից:
Հազարավոր արևածաղիկները, որոնք բերվել էին որպես բողոքի ցույցի խորհրդանիշ, նաև գեղեցկացրել էին Թայվանի փողոցները: Աղբյուրի նշմամբ՝ ցույցը մեծամասամբ խաղաղ բնույթ էր կրում:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










