ԱՄՆ-ում չեղյալ են համարել քաղաքական գործիչների համար մասնավոր նվիրատվությունների սահմանափակումները
ԱՄՆ գերագույն դատարանը չեղյալ է համարել քաղաքական գործիչների և կուսակցությունների համար մասնավոր նվիրատվությունների սահմանափակումները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Ավելի վաղ անհատը չէր կարող ընտրարշավների աջակցության նպատակով երկու տարվա ընթացքում 123,2 հազար դոլարից ավելի գումար ծախսել։
ԱՄՆ գերագույն դատարանի որոշումն ընդունվել է կուսակցություններին և թեկնածուներին նվիրատվությունների սահմանափակումները չեղյալ հայտարարող դատավճռից չորս տարի անց:










