Tert.am–ի աշխատակիցները աջակցում են Քեսաբի հայերին

16:38 • 03.04.14

Tert.am լրատվական կայքի աշխատակազմը միացել է բազմաթիվ այն հայերին, ովքեր դրամական նվիրատվություններով այսօր իրենց նպաստ են բերում Սիրիայի Քեսաբ բնակավայրից տեղահանված հայերի խնդիրների լուծմանը։


Այդ նպատակով Tert.am լրատվական կայքի աշխատակազմը 150.000 դրամ է փոխանցել հաշվեհամարին, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսաբահայերին օգնելու նպատակով բացել էր ապրիլի 1-ին։


Հիշեցնենք, որ Քեսաբ ավանի վրա Թուրքիայի տարածքից հարձակում էր սկսվել մարտի 21-ին։ Քեսաբի ողջ հայությունը՝ ավելի քան 600 ընտանիք, տարհանվել էր և տեղափոխվել 60 կմ հեռավորությամբ գտնվող Լաթաքիա նավահանգստային քաղաք ու տեղավորվել հիմնականում Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում։


Ավելի ուշ Հայաստանից պատգամավորական խումբ էր այցելել Լաթաքիայում գտնվող հայերին, զորակցություն հայտնել նրանց, ապա դատապարտել քեսաբահայերի հետ տեղի ունեցածը և սիրիական ու թուրքական իշխանություններին կոչ արել անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջել էր միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:


Հաշվեհամարներն են՝

«Արդշինինվեստբանկ»

ՀՀ դրամով փոխանցումների համար 247010003090
ԱՄՆ դոլարով դրամով փոխանցումների համար 247010003090/0001
SWIFT: ASHBAM22

Ռուսական ռուբլիով փոխանցումների համար

ПОЛУЧАТЕЛЬ:
Наименование: HAYASTAN ALL-ARMENIAN FUND
No.счета/пасп. данные: 19300 00081130158

БАНК ПОЛУЧАТЕЛЯ:

ЗАО «КОНВЕРС БАНК», ЕРЕВАН, АРМЕНИЯ
К/С: 30111810000000553902
БАНК-ПОСРЕДНИК:

ОАО «ПРОМСВЯЗЬБАНК», МОСКВА, РОССИЯ
ИНН: 7744000912, БИК: 044525555,
К/С: 30101810400000000555