Կայուն Ուկրաինան Պուտինի համար սարսափ երազ է. Տուրչինով
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խափանել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները, քանի որ վախենում է կայուն Ուկրաինայից, գրում է Обозреватель-ը։
«Մենք ցույց տվեցինք ամբողջ աշխարհին՝ ուկրաինացի ժողովուրդն ինքն է որոշել, որ իր ուղղությունը դեպի Եվրոպա իր իսկ ընտրությունն է։ Ուկրաինացի ժողովուրդն ինքը կարող է փոխել իշխանությունը»,- ասել է Տուրչինովը։
Նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ իրադարձությունների նման դասավորությունը Պուտինի համար սարսափ երազ է։ «Կայուն Ուկրաինան դատավճիռ է Պուտինի համար։ Չէ՞ որ Ռուսաստանի քաղաքացիները նույնպես կարող են մտածել, որ ի զորու են անել այն, ինչ արել են Ուկրաինայում»,- նշել է Տուրչինովը։










