Ուկրաինան խոտանել է ռուսական կենֆետեղենը, ձկնեղենն ու պանրի տեսականին
Ուկրաինայի սպառողների պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել և ուկրաինական օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ վաճառքից հանել ռուսական հրուշակեղենը, ձկնեղենն ու պանրատեսակները: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ոստիկանության կայքի հաղորդագրությանը:
Մասնավորապես՝ հարվածի տակ են ընկել հրուշակեղենի՝ «Կրասնի Օկտյաբր», «Ռոտ Ֆրոնտ» գործարանները, «Բաբաևսկի» կոնցեռնը և մի շարք այլ ընկերություններ: Ռուսաստանի արտադրանքի ստուգման աշխատանքներն իրականացվել են «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի նախաձեռնությամբ:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ապրանքները վաճառվում են Ուկրաինայի սննդամթերքի անվտանգության և որակի մասին օրենքի խախտումներով:










