Մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ ատրճանակ, ինքնաձիգի պահունակ և փամփուշտներ են գտել

12:42 • 04.04.14

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ապրիլի 3-ին՝ ժամը 10.50-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղում:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 57 և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: