Աֆղանստանում սպանվել է գերմանացի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը (լուսանկարներ)

15:52 • 04.04.14

Աֆղանստանում սպանվել է հայտնի գերմանացի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը, իսկ Կանադայից նրա գործընկեր Քեթի Գենոնը ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Deutsche Welle-ն:

 

Լրագրողները Associated Press գործակալության աշխատակիցներ են եղել և մի քանի տարի շարունակ աշխատել են Աֆղանստանում և այլ կոնֆլիկտային շրջաններում: 2005 թվականին Անյա Նիդրինգհաուսն արժանացել էր Պուլիտցերյան մրցանակի Իրաքից ֆոտոռեպորտաժների համար:

 

Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին գտնվող փոքր քաղաքում: Նախնական տվյալներով՝ կրակը բացել է ոստիկանի համազգեստ հագած մի մարդ: Լրագրողները լուսաբանում էին Աֆղանստանում ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրությունների պատրաստությունները: Քվեարկության նախօրեին «Թալիբան» շարժման գրոհայինները սպառնացել են հարձակումներով և ահաբեկչություններով:

 

Նրա աշխատանքները.