ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ISAF-ի հանդիպմանը

15:51 • 04.04.14

Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) առաքելության մասնակից Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։


Հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ փոխարտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանին` մասնակցելով 2014թ. հետո իրականացվելիք «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: