Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

16:46 • 04.04.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է ծնկի ցավերի պատճառով՝ հարկերի վճարումից խուսափելու գործով որոշիչ շաբաթվան ընդառաջ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Բժիշկների կանխատեսումներով՝ նա կկարողանա դուրս գալ բուժհաստատությունից արդեն առաջիկա օրերին:

 

Հաջորդ շաբաթ Միլանի դատարանը պետք է որոշի նրա պատժի կրման ձևը՝ 77-ամյա Բեռլուսկոնին տնային կալանքի տակ կգտնվի, թե ստիպված կլինի կատարել ուղղիչ հասարակական աշխատանքներ:

 

Բացի հարկերից խուսափելուց, Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է 2006-ից 2008 թվականներին կոռուպցիայի, քաղաքական կուսակցությունների անօրինական ֆինանսավորման և խորհրդարանականներին կաշառելու համար։