Հրապարակվել է «կուտակայինի» սահմանադրականության մասին ՍԴ վճիռն ամբողջությամբ

10:23 • 04.04.14

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» վիճահարույց օրենքի սահմանադրականության մասին վճիռն ամբողջությամբ։


Նշենք, որ 64 էջից բաղկացած որոշումը տարընթերցումների տեղիք էր տվել։ Ըստ դիմող կողմի՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նաև «պարտադիր» բաղադրիչը, որը ենթադրում էր աշխատավարձերից կենսաթոշակային ֆոնդերին ուղղվող պարտադիր վճարներ` 5-10 տոկոսի չափով։


Մինչդեռ Կառավարությունից պնդեցին, որ պարտադիր վճարները դեռևս պետք է գանձվեն մինչև սեպտեմբերի 30-ը։


Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ իր հերթին պարզաբանում էր տվել՝ նշելով, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, քանի որ նորմը տարաժամկետվել է, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետի՝ նշանակում է, որ իրավական նորմը շարունակում է գործել: