Չիլիում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ

08:38 • 04.04.14

Չիլիի Իկիկե քաղաքից 63 կմ հեռավորության վրա ընկած հարավ-արևելյան հատվածում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Газета-ն՝ La Segunda-ին հղումով։

 

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Չիլիի ժամանակով 22։38-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 32 կմ խորության վրա։ Զոհերի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն ստացվել։

 

Աղբյուրը հավելում է, որ անցած օրվա ընթացքում Չիլիում գրանցվել է 3-5.1 մագնիտուտ ուժգնությամբ 10-ից ավելի ցնցում։
Նախօրեին երկրի իշխանությունները հայտարարել են առափնյա շրջանների բնակչության տարհանման մասին։ Նաև հայտարարվել է ցունամիի վտանգ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած 8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից հետո ևս հայտարարվել էր ցունամիի վտանգ։