Չինաստանում բացվել է աշխարհի ամենամեծ ակվարիումը (լուսանկարներ)

14:08 • 04.04.14

Չինաստանում բացվել է աշխարհի ամենամեծ ակվարիումը՝ Chimelong Ocean Kingdom-ը։

 

Գինեսի ռեկորդների գիրքն ակվարիումի հետ կապված 5 ռեկորդ է գրանցել (ներառյալ այն, որ այն ամենամեծ ակվարիումն է աշխարհում), գրում է Huffington Post-ը։

 

Ակվարիումն առաջարկում է 7 տարբեր թեմատիկ սրահներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է օվկիանոսի տարբեր հատվածները։ Բաժիններից մեկը Chimelong Hengqin Bay Hotel-ն է, որը Չինաստանի ամենամեծ էկոլոգիական հյուրանոցն է։