Իր արտաքինից դժգոհ չինացին ցմահ ազատազրկվել է պլաստիկ վիրաբույժի սպանության համար (լուսանկարներ)
33-ամյա չինացի Լիան Ինկինը դատապարտվել է ցմահ ազատազրկման, քանի որ սպանել է իր պլաստիկ վիրաբույժին՝ վերջինիս կատարած աշխատանքից դժգոհ մնալու պատճառով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, բժիշկը վիրահատել էր տղամարդու քիթը, սակայն վերջինիս դուր չէր եկել ստացված արդյունքը։ Նա դիմել էր վիրաբույժին՝ խնդրելով կրկին վիրահատել քիթը, սակայն 2-րդ վիրահատությունը ևս չի տվել ցանկալի արդյունք։ Բացի այդ, նրա մոտ ի հայտ են եկել շնչառության հետ կապված խնդիրներ։
Ինկինը կրկին դիմել է նույն բժշկին, սակայն մերժում ստանալով՝ կորցրել է համբերությունն ու դանակահարել մասնագետին, ինչպես նաև լուրջ վնասվածքներ հասցրել օգնության հասած 2 այլ բժշկի։
Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին։

Նախքան վիրահատությունը

Վիրահատությունից հետո












