Դպրոցական տաղանդը նախընտրել է շարունակել ուսումը, քան միանալ Չելսիին ու Մանչեսթեր Յունայթեդին
Բելգիական «Անդերլեխտի» 16 ամյա խոստումնալից պաշտպան Վուտ Ֆաեն մերժել է անգլիական երկու գրանդների՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները՝ այդ ակումբներ տեղափոխվելու հարցում։
«Het Nieuwsblad»-ի փոխանցմամբ, պատանի ֆուտբոլիստը որոշել է ավարտել դպրոցական ուսումը Բելգիայում, ընդգծելով, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ է խաղալու, ինչն էլ ենթադրաբար կրկին իր հանդեպ կառաջացնի անգլիական գրանդների հետաքրքրությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաեն երեք հանդիպում է անցկացրել Բելգիայի պատանեկան հավաքականի կազմում։










