Չինաստանում մարդիկ հերթ են կանգնում մաքուր օդ շնչելու համար (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ Չինաստանն աշխարհի ամենաաղտոտված օդով երկրներից է, սակայն իրավիճակն այնտեղ այնքան է վատացել, որ մարդիկ այսօր ստիպված են «մաքուր օդի կայաններում» հերթ կանգնել՝ թարմ օդ շնչելու համար։
Ինչպես նշում է Oddity Central-ը, մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի հնարավորություն ստանան առանց վճարի մի քանի րոպե շնչել պարկերում պահեստավորված մաքուր օդից։
Այդպիսի կայանները սփռված են երկրով մեկ, հիմնականում՝ առավել աղտոտված շրջաններում։ Նշվում է, որ օդը հատուկ պարկերում լցվում է լեռնային հատվածներից, որոնք հիմնականում պատված են կանաչով։
Աղբյուրը հավելում է, որ Չինաստանում մաքուր օդի ճգնաժամը լուծելու համար վաճառվում են նաև մաքուր օդով լցված շշեր։













