Գերմանական ընկերությունը մտադիր է սկսել գազի մատակարարումն Ուկրաինային
Գերմանիայի RWE AG էներգետիկ ընկերությունը մտադիր է սկսել գազ մատակարարել Ուկրաինային:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Bloomberg-ին հղումով, հաղորդվում է, որ ընկերության ղեկավարությունը մտադիր է գազ մատակարարել Ուկրաինային, եթե համաձայնության գա «Ուկրաինայի նավթոգազ» ընկերության հետ:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ երկրի ղեկավարությունը կսկսի «եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցությունները» Ուկրաինային գազ մատակարարելու պայմանների մասին: Նրա խոսքով` Ուկրաինան ԵՄ-ից տարեկան 25 մլրդ խորանարդ գազ ստանալու հնարավորություն ունի:










